«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը կարծում է, որ կարող էր վերադարձնել Նեյմարին կատալոնական ակումբ։ Անցած տարի «Բարսելոնան» փորձեց «ՊՍԺ»-ից վերադարձնել Նեյմարին ակումբ, բայց չստացվեց։

«Մեսսին ոչ միայն աշխարհի լավագույւն ֆուտբոլիստն է, նա նաև խելացի մարդ է։ Դրա համար նա ուզում է «Բարսելոնայում» տեսնել հզոր ֆուտբոլիստների, որը թույլ կտա հաղթել բոլոր առաջնությունները։ Եթե ես լինեի «Բարսելոնայի» նախագահը, ես կվերադարձնեի Նեյմարին, դրանում ոչ մի կասկած չկա», – ասել է Ռոսելը «El Mundo Deportivo»-ին։

Հիշեցնենք, որ Ռոսելը «Բարսելոնայի» նախագահն էր 2010-14թ․-ին։ Նա մեղադրվում էր «Սանթոսից »Նեյմարի տրանսֆերի գումարը յուրացնելու մեջ։ նա 2017թ-ին ձերբակալվել է, բայց 2019թ-ին նրան արդարացրել են։

Facebook Comments