Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է Մաուրիցիո Սարրիից և պատրաստվում է հեռացնել նրան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Յուվենտուսի» ղեկավարությունը Սարրիին փոխարինող դիտարկում է Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ՝ Զինեդին Զիդանի թեկնացությունը, այս մասին հայտնում է «Le10sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ Զիդանը կարող է հեռանալ «Ռեալից» Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, իսկ «Յուվենտուսի» կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և ֆրանսիացի մասնագետին հրավիրել թուրինյան ակումբ։

Հիշեցնենք, որ Զիդանը, որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Յուվենտուսում» 1996-2001թ-ին։

Զիդանի պայմանագիրը «արքայական ակումբի» հետ գործում է մինչև 2022թ-ը։

Facebook Comments