Ֆրանչեկո Տոտտին հայտարարել է, որ եթե իրավիճակը չփոխվի ինքը իր հարազատ մարզադաշտ չի վերադառնա։

«Քանի դեռ իրավիճակը ակումբում չփոխվի, ես մուտք չեմ գործի «Ռոմայի» մարզաբազա։ Երբ ես իմ տղային՝ Քրիստիանին ուղեկցում եմ պարապունքի, ես մնում եմ դարպասների մոտ, կամ ավտոմեքենայի մեջ եմ նստում և զգում եմ, որ ահա ես կսկսեմ լաց լինել։

Ես տվել եմ ամեն ինչ ակումբին 30տարի շարունակ, բայց չեմ կարող նույնիսկ մտնել այնտեղ։ Իմ տղան խնդրում է, որ ես գամ իր խաղը դիտեմ, բայց ես չեմ կարող դա անել, դա ուղղակի կսպանի ինձ»,- ասել է Տոտտին «Football Italia»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Տոտտին հանդես է եկել «Ռոմայում» 1992-2017թ-ին։

Facebook Comments