Ֆրանսիական «Le10Sport» պարբերականի տեղեկություններով՝ Լոնդոնի «Չելսին» վերջնականապես որոշել է, որ Նգոլո Կանտեն չափազանց կարևոր ֆուտբոլիստ է «ազնվականների» համար, ինչի պատճառով նրանք ֆրանսիացի ֆուտբոլիստին ոչ մի գնով չեն վաճառի: Կանտեն նույնպես ամբողջ սրտով սիրում է լոնդոնյան ակումբը և չի ցանկանում հեռանալ ՝ չնայած «Բարսելոնայի» և «Ռեալի» հետաքրքրությանը։

Պարբերականը նշում է, որ նույնիսկ խոշոր ֆինանսական առաջարկը չի կարող ստիպել ակումբի ղեկավարներին փոխել իրենց միտքը, նրանք նույնիսկ օրինակ են բերել, որ եթե «Ռեալը» հենց հիմա ֆրանսիացի կիսապաշտպանի համար 200 մլն եվրո առաջարկեր, ապա լոնդոնցիները նրանց կմերժեին առանց մտածելու: «Չելսիի» նման կոշտ դիրքորոշումը Կանտեի տրանսֆերի հարցում առաջացել է այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը հայտարարել է, որ ոչ մի այլ ակումբ չի կարող հետաքրքրել նրան և ոչ մի գումար չի ստիպի հեռանալ այլ թիմ: Կանտեն նաև հայտարարել է, որ կհեռանա «Չելսիից» միայն այն դեպքում, եթե ակումբը ցանկանա վաճառել նրան:

«Չելսիի» ղեկավարությունը ճիշտ է մի պահ սկսեցին Կանտեյին դիտարկել, որպես վաճառքի թեկնածու, սակայն այդ վաճառքը չէր ցանկանում Լեմպարդը և Կանտեն: Իսկ արդյունքում չցանկացավ նաև ակումբի ղեկավարությունը և որոշում կայացվեց, որ Կանտեն կմնա լոնդոնյան ակումբում և ակումբը կմերժի բոլոր առաջարկները, նույնիսկ եթե դրանք լինեն աստղաբաշխական թվեր։

Facebook Comments