«Բորուսիա Դորտմունդի» աստղային ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», այս մասին հայտնում է «The Sun»-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել 20-ամյա կիսապաշտպանի հետ և համաձայնության է հասել է պայմանագրի հարցում։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է համաձայնության գա «Բորուսիա Դորտմունդի» հետ տրանսֆերի գումարային հարցերով։
Սանչոյի գործող պայմանագիրը «մեղուների» հետ ուժի մեջ է մինչև 2022թ-ը։
Այս մրցաշրջանում Սանչոն Բունդեսլիգայում անցկացրել է 23հանդիպում, խփել է 14 գոլ և կատարել՝ 15 գոլային փոխանցում։
Facebook Comments