«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին չի պատրաստվում լքել կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը չի պատրաստվում դիտարկել այլ ակումբների առաջարկները, չնայած դրան «Բարսելոնան» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին։

Ումտիտին տեղափոխվել է «Բարսելոնա» 2016թ․ ամռանը։ Պաշտպանի համար «Բարսելոնան» «Լիոնին» վճարել է 25մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին Լա Լիգայում անցկացրել է 11հանդիպում, որոնցում ստացել է 4դեղին քարտ։

Facebook Comments