«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է Իտալիայի առաջնություն այլ առաջնությունների հետ, որտեղ նա հանդես է եկել։

«Այստեղ ավելի շատ կենտրոնացած են տակտիկայի վրա։ Այստեղ շատ հաճելի է խաղալը, ես հաճույք եմ ստանում։

«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում։ Այդպես չի եղել «Մանչեսթեր Յունայթեդում», կամ «Արսենալում», բայց ես փորձել եմ և ստացվել է։ «Մանչեսթեր Յունայթեդում» մենք հաղթեցինք երեք գավաթներ, դա հաջողություն է։ «Արսենալում» ինչ-որ բան չստացվեց։ Էմերիի հետ մենք տարբեր հայացքներ ունեինք խաղի վերաբերյալ։ Այդպես ստացվեց, ես շարունակեցի և գտա ուրիշ տեղում երջանկություն։

Ամեն ինչ կախված է համաճարակի իրավիճակից։ Ժամանակը ցույց կտա։ Այս պահին ես լավ եմ ինձ զգում «Ռոմայում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Այս մրցաշրջանում Հենրիխը հաճախակի վնասվածքներ էր ստանում և քիչ հանդիպումներ անցկացրեց հռոմեական ակումբում։ «Ռոմայում» Մխիթարյանը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments