«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի պլանավորում թիմից հեռանալ։

«Ես խոսում եմ Մեսսիի հետ բավականին երկար ժամանակ, և նա մտածում է միայն «Բարսելոնայում» կարիերան ավարտելու մասին։ Ակումբում կարող են տեղի ունենալ ամեն ինչ, բայց ես համոզված եմ, որ իր կարիերան այնտեղ կավարտվի։

Կրիշտիանուն 35 տարեկան է արդեն, Մեսսին՝ 33, նրանք ծերանում են։ Ես «Բարսելոնայում» կգնեի Մբապպեին, իր երիտասարդության, տաղանդի, վիրվածության և հաղթողի հոգեբանության համար»,- ասել է Ֆաբրեգասը «Goal»-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը և Մեսսին իրար հետ հանդես են եկել «Բարսելոնայում» 2011-14թ-ին, որից հետո իսպանացին վերադարձավ ԱՊԼ։

Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Մեսսին հնարավոր է լքի «Բարսելոնան», բայց անձամբ արգենտինացի ֆուտբոլիստը հերքել է այդ տեղեկությունները։

Facebook Comments