Ֆուտբոլային վերլուծաբան Պոլ Մերսոնը չի հավատում, որ «Արսենալը» մոտ ժամանակներս կարող է պայքարել ավելի բարձր հորիզոնականների համար։

«Կարո՞ղ է մոտ ապագայում «Արսենալը» պայքարել տիտղոսների համար։ Ո՛չ, նույնիսկ եթե թիմը գլխավորի Պեպ Գվարդիոլան։

Արսեն Վենգերը իր ժամանակներում ասում էր, որ խնդիրը ֆուտբոլիստների մեջ է, իսկ այս պահին «Արսենալը»՝ դա ոչ բավարար լավ թիմ է, այստեղ ֆուտբոլիստների լավ ընտրություն չկա», – Պոլ Մերսոնի խոսքը փոխանցում է «The Sun»-ը։

«Արսենալը» այժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը ԱՊԼ մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments