Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին․

«Ես հասկանում էի, որ դա շատ բարդ խաղ է լինելու, «Այաքսը» իսկապես ուժեղ թիմ է։ Հաղթել «Այաքսին» , ընդ որում ՝ արժանիորեն, շատ հաճելի է։ Ես անհավանական հպարտ եմ թիմի ելույթով։

Դա հիանալի արդյունք է։ Իհարկե, դեռ ոչինչ որոշված չէ, խմբային փուլում երկու հաղթանակներից հետո մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք գոհ լինել մեզնից, թե ինչպես ենք անցկացրել այս դժվարին արտագնա խաղը։

Մենք հարգանքով ենք վերաբերվում «Այաքսին», այդպես էլ պետք է լինի: Այս պահին ամենահաճելին մեր ցանկությունն է, և ես կարծում եմ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ:

Հինգ անընդմեջ հաղթանակները կարող են վտանգավոր լինել, վեց հաղթանակները կարող են ավելի վտանգավոր լինել։ Ես եկել եմ պարզապես աշխատելու համար, ես գիտեի, որ կազմը ունի որակ, ես հավատում է նրանց»,-նշել է Լեմպարդը հարցազրույցի ժամանակ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here