«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարրի Մագուայրը խոսել է իր ներկայիս ակումբի ապագայի մասին։

«Մենք գիտենք, որ գտնվում ենք ճիշտ ուղղու վրա։ Թիմը դեռ պետք է շատ աշխատի։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակի այսպես առաջընթաց ապրել, ինչպես այս մրցաշրջանում, ապա ես համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանը ավելի արդյունավետ կլինի։ Աստիճանաբար մենք կկառուցենք թիմ և կհասնենք մեր առջև դրված նպատակներին», – Մագուայրի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

Մինչ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջնության դադարեցումը, «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում գտնվում էր 5-րդ հորիզոնականում՝ 45միավորով։

Facebook Comments