«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն կարծում է, որ Լաուտարո Մարտինեսի համար դեռ շուտ է տեղափոխվել «Բարսելոնա»։

«Մարտինեսը պետք է մնա «Ինտերում», մեկ շատ պարզ պատճառով։ Լաուտարոն շատ լավ հանդես եկավ «Ռասինգում», իսկ հետո տեղափոխվեց «Ինտեր», որտեղ մեկ մրցաշրջան մնաց պահեստայինների նստարանին, որից հետո սկսեց խաղալ մեկնարկային կազմում։

Սա նրա առաջին մրցաշրջանն էր, որպես «Ինտերի» մեկնարկային ֆուտբոլիստ։ Լաուտարոն պետք է մնա այստեղ դեռ առնվազն 3 տարի, որպեսզի աճի, որպես ֆուտբոլիստ, դրանից հետո նոր պետք է մտածի նման տրանսֆերի մասին», – Կրեսպոյի խոսքը փոխանցում է «Gazzetta dello Sport»-ը։

Ա Սերիայի այս մրցաշրջանում Լաուտարոն մասնակցել է 22 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments