«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Նեյմարի ակումբ հնարավոր վերադարձի մասին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Ներկա պահին շատ դժվար կլինի իրականացնել այդ տեղափոխությունը։ Այսպիսի տրանսֆերը այժմ հեշտ չէ կատարել ֆինանսական առումով», — Սետյենի խոսքը մեջբերում է «Onda Cero»-ն։

Հիշեցնենք, որ Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-17թ․-ին, որից հետո տեղափոխվել է «ՊՍԺ» ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց։

ՆԵյմարի ներկայիս աշխատանքային պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2022թ․ ամառը։

Facebook Comments