«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը պատմել է իր և այն ժամանակվա թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի կոշտ խոսակցության մասին։

«Ես ունեցա խոսակցություն Վան Գալի հետ և նա ասաց․ «Լավ Ռոբին, մեր ճանապարհները հատվում են։ Ես մարզիչ եմ, իսկ դու՝ ֆուտբոլիստ, դու պետք է հեռանաս, քո ժամանակը անցել է»։

Ես նրան պատասխանեցի․ «Այո, բայց ես դեռ ունեմ պայմանագիրը»։

Նա պատասխանեց․ «Իմ համար մեկ է»։

Նա անխիղճ էր։ Շատ մտքեր են գալիս քո ուղեղում, երբ դու լսում ես նման բաներ։ Ես ունեի պայմանագիր, ընտանիքս երջանիկ էր Անգլիայում, որտեղ մենք ապրում էինք արդեն 11 տարի։ Իմ երեխաները դպրոց էին հաճախում, նրանք լիքը ընկերներ ունեին։ Ինչպե՞ս այս ամենին արձագանքել։

Ես ասեցի․ «Դա ձեր կարծիքն է, կտեսնենք։ Ես ունեմ պայմանագիր, ես երջանիկ եմ Անգլիայում, երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես վերկացա, սեխմեցի Վան Գալի ձեռքը և հեռացա»,- Վան Պերսիի խոսքը փոխանցում է «Goal»-ը։

Նշենք, որ Վան Պերսին հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2012-15թ․-ին։

Facebook Comments