«Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Չենգիզ Ունդերը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակ ունի, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը»։ Անգիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ունդերի համար վճարել 40 մլն եվրո։ Չի բացառվում, որ գործարքի մեջ ներառվի Մոյզե Կինը։

Ունդերը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2017թ-ից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 15 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments