«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մտադիր է 7-րդ անգամ փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է «France Football»՝ 28-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը ցանկանում է լքել «Լիվերպուլը» և տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Ֆուտբոլիստը ուզում է աշխատել ֆրնասիացի մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

Հեռանալու պատճառը կարող է լինել այն, որ Յուրգեն Կլոպը բացահայտ աջակցում էր Վիրջիլ Վան Դեյկին «Ոսկե Գնդակի» համար պայքարում 2019թ․-ին։ Այդ ժամանակ Մանեն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իրենից առաջ թողնելով՝ Ռոնալդուին, Վան Դեյկին և Մեսսիին։

Մանեի աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2023թ-ը։ Այս մրցաշրջանում սենեգալցին ԱՊԼ-ում անցկացրել է 26 հանդիպում, խփել է 14 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում։

Facebook Comments