«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Բեշիկթաշում», խզել է պայմանագիրը թուրքական թիմի հետ և վերադառնում է իր հիմնական ակումբ։ Պատճառը ակումբի պարտքերն են, որոնք չեն վճարել Կարիուսին, հայտնում է «Fanatic» պարբերականը։

Հիշեցնենք, որ Կարիուսի գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2022թ․ ամառը։ Մերսիսայդցիները դժվար թե կուզենան պահել թիմում դարպասապահին, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը պետք է նոր ակումբ գտնի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարիուսի ծառայություններով հետաքրքրված էր գերմանական «Հերտան»։

Այս մրցաշրջանում դարպասապահը մասնակցել էր 25 հանդիպման Թուրքիայի առաջնությունում։

Facebook Comments