«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոի գործակալը հերքել է «Յուվենտուսի» հետաքրքրությունը և ավելին հայտնել է, որ պատրաստ են պայմանագիրը երկարաձգել լոնդոնյան ակումբի հետ։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Չելսիում»։

«Ժորժինյոն «Յուվենտուսու՞մ», ես կարդացել եմ այդ մասին, բայց երբեք չեն կապնվել մեր հետ։ Ոչ Մաուրիցիո Սարրին, ոչ էլ Ֆաբիո Պարատիչին չեն զանգահարել ինձ, որպեսզի ստանալ ինֆորմացիա։ Ես ոչինչ չգիտեմ այդ իրավիճակի մասին։ Ժորժինյոն շատ երջանիկ է Լոնդոնում, որտեղ ապացուցում է իր կարևորությունը։

Ժորժինյոն ակումբի հետ դեռ երեք տարվա պայմանագիր ունի։ Ամառը մենք կարող ենք սկսել պայմանագրի երկարաձգման բանակցությունները։ Չգիտեմ ինչպիսի տրանսֆերային քաղաքականություն ունի «Յուվենտուսը, բայց մեր պալնները ապագայում կապված են «Չելսիի» հետ»․- Ժոաո Սանթոսի խոսքը մեջբերում է «Calciomercato»-ն։

Հիշեցնենք, որ Ժորժինյոն «Չելսի» էր տեղափոխվել Մաուրիցիո Սարրիի խորհրդով «Նապոլիից»՝ 2018թ-ին։ Սարրին մեկ տարի անց լքեց լոնդոնյան ակումբը, իսկ Ժորժինյոն մնաց «Չելսիում»։

Facebook Comments