«ՊՍԺ»-ի աստղային հարձակվող Կիլլիան Մբապպեն չի տեղափոխվի «Ռեալ Մադրիդ» այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր, որը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ՝ այդ թվում մեծ վնաս հասցնելով ֆուտբոլային աշխարհին, այս մասին հայտնում է գործակալ Մարկ Իվան Լե Մեեն, ով ֆուտբոլիստի շրջապատի հետ շատ մոտ է։

«Կիլլիանը ուզում է հանդես գալ «Ռեալ Մադրիդում», աշխատել Զինեդին Զիդանի հետ և դառնալ աշխարհի լավագույն հարձակվողը։ Ամիսներ առաջ, երբ ամեն ինչ կարգին էր կարելի էր խոսել այս տեղափոխության մասին, բայց այս պահին «Ռեալը» չի կարող վճարել նրա համար շատ մեծ գումարներ»,- գործակալի խոսքը մեզբերում է «L’Equipe» պարբերականը։

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն «Մոնակոյին» վճարել է Մբապպեյի համար 180 մլն եվրո։

Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Մբապպեն մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments