Ռիկարդո Իզեքսոն դոս Սանտոս Լեյտե, կամ պարզապես Կակա։ Այսօր Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ և «Միլանի» լեգենդ՝ Կակայի ծնունդն է։

Կական ծնվել է 1982թ․-ի ապրիլի 22-ին Բրազիլիայում՝ Ինժինյերի և ուսուցչի ընտանիքում։ Փոքր տարիքում հաճախել է թենիսի, բայց Բրազիլիան ապրում էր ֆուտբոլով, նրա տարերքը ֆուտբոլն էր։ Քանի որ երկու սպորտաձևերի համատեղելը շատ դժվար էր, որոշեց թողնել թենիսը և վերջնականապես զբաղվել գեղեցիկ սպորտաձևով, որն է՝ ֆուտբոլը։

Կական Քրիստոնյա է, նա բազմիցս ասել է, որ պարտական է Աստծուն ինչին նա հասել է և ամեն խփած գոլը նվիրում է Աստծուն։

«Առանց Աստծո ես ոչինչ եմ»-Կակա։

Կական սկսել է իր կարիերան 8 տարեկանից։ Այնուհետև 15 տարեկանում պայմանագիր է կնքել «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի հետ։

2000 թվականին նրա կյանքում դժբախտ պատահար տեղի ունեցավ, որը սպառնում էր վերջ տալ նրա կարիերային: Նա գլխով հարվածել էր լողավազանի հատակին և հրաշքով է փրկվել կոտրվածքից: Նա ասում է, որ իր կյանքն Աստված է փրկել: Ամեն գոլ խփլուց հետո նա իր ձեռքերը վեր է բարձրացնում, ի նշան շնորհակալության, որ Աստված փրկեց իր կյանքը:

Առաջին հանդիպումը «Սան Պաուլոյի» կազմում անց է կացրել 2001 թվականի փետրվարի 1-ին,«Բոտաֆոգոյի» դեմ խաղում: Երեք օր անց խփել է իր առաջին գոլը «Սանթոսի» դեմ խաղում: 2001 թվականի մարտի 7ին «Բոտաֆոգոյի» դեմ խաղում խփել է հաղթական գոլը՝ «Ռիո-Սան-Պաոիլոյի» մրցաշրջանի եզրափակչում:

Այդ սեզոնում 27 խաղերի ընթացքում Կական գրավել է հակառակորդի դարպասը 12 անգամ և հայտնվել 100 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում ըստ Դոն Բալոն ամսագրի:

եվրոպական ակումբները սկսեցին հետաքրքրվել Կակայով։ 2003 թվականին տեղափոխվեց իտալական «Միլան» 8.5 միլիոն եվրոյով, և այնտեղից սկսվեց նրա մեծ կարիերան։

2004-05 թվականների մրցաշրջանում Կական ընդգրկվել է հինգ լավագույն կիսապաշտպանների ցուցակում։ 

2006-07 թվականներին ՖԻՖԱ-ի համաձայն՝ Կական դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Կական դարձել է 7-րդ ֆուտբոլիստը «Միլանում», որը նվաճել է «Ոսկե Գնդակը»։

«Միլանում» հաջող ելույթներից հետո նա հայտնվեց Մադրիդի «Ռեալի» ղեկավարների ուշադրության կենտրոնում։ Եվ վերջապես երկար բանակցություններից հետո Կական 68, 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»։ Կական իր առաջին պաշտոնական գոլը «Ռեալի» կազմում խփել է «Վիլյառեալի» հետ խաղում։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հայտնի դարձավ Կակայի բավականին լուրջ վնասվածքը։ Նա վնասել էր ծնկի խաչաձև մկանները։ Վիրահատությունը անխուսափելի էր, և ցավոք նա պետք է բաց թողներ առաջնության մեծ մասը։ Սակայն, Ի ուրախություն բոլորի, Կական վիրահատությունից մի քանի ամիս անց կրկին վերադարձավ խաղադաշտ և նորից սկսել խաղալ փորձելով ամեն ինչ անել, որ իր տեղը ունենա «արքայական» ակումբում և իր անունը ոսկե տառերով գրի «Ռեալի» պատմության էջերում։ Բայց Կակային վիճակված չէր մնալ արքայական ակումբում։ Կական վերջապես լքեց «Ռեալը»։ Նա 2013 թվականին վերադարձավ «Միլան», որի հետ ոչ մի բան չհաղթեց ակումբը արդեն ճգնաժամի մեջ էր։ 2014 թվականին Կական տեղափոխվեց «Օռլանդո Սիթի» և սկսեց վարձավճարով հանդես գալ «Սան Պաուլու» ակումբում։ իսկ 2017թ․-ին ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան Բրազիլիայում։

Կակայի նվաճումները

«Սան Պաուլո»

Ռիո Սան Պաուլո մրցաշար – 2001 Սան Պաուլոի գավաթ – 2000

«Միլան»

Ա Սերիայի հաղթող – 2003-04 Իտալիայի սուպերգավաթակիր – 2004 ՉԼ-ի Հաղթող – 2006/07, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող-2006/07 2003/04, Աշխարհի ակումբային չեմպիոն-2006/07

«Ռեալ Մադրիդ»

Իսպանիայի գավաթակիր-2010/11, Իսպանիայի չեմպիոն 2011/12, Իսպանիայի սուպերգավաթակիր 2012

Բրազիլիայի հավաքական

Աշխարհի Չեմպիոն – 2002 Կոնֆեդերացիաների գավաթ 2005, 2009

Անձնական

Բրազիլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ-2002

Ա Սերիայի լավագույն լեգիոներ ֆուտբոլիստ – 2004, 2006, 2007

Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ – 2004, 2007

ՈՒԵՖԱ-ի տարվա թիմ – 2006, 2007, 2009

Լավագույն ակումբային ֆուտբոլիստ- 2006-07

Լավագույն ակումբային կիսապաշտպան 200/07

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ – 2007

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ-2007

«Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր – 2007

Կոնֆեդերացիաների առաջնության «Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր – 2009

«Սանտյագո Բեռնաբեու» գավաթի լավագույն ֆուտբոլիստ-2012։

Facebook Comments