«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը հայտարարել է, որ մի օր նորից կվերադառնա և հանդես կգա «Բենֆիկայի» կազմում։

«Իմ համար վախենալու էր հեռանալ «Բենֆիկայից», վախենում էի սկսել նոր պատմություն։ Երբեք չեմ կորցրել կապը այս ակումբի հետ, լիսաբոնցիները միշտ իմ սրտում են։ Բոլորը գիտեն, որ ես ուզում եմ վերադառնալ, նորից ուզում են հանդես գալ այս ակումբում։ Այն օրը երբ ես վերադառնամ «Դա Լուշ», դա արտասովոր կլինի», – պաշտպանի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Լուիզը հանդես է եկել լիսաբոնական ակումբում 2007-11թ․-ին, որից հետո տեղափոխվել է «Չելսի»։

Facebook Comments