Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Զալցբուրգ»-ն ընդունեց «Նապոլիին»: Ավստրիական թիմը պարտվեց արդյունավետ խաղում։
«Զալցբուրգի» երկու գոլերն էլ խփել է երիտասարդ Հալանդը, որի համար նրանք 5-րդ և 6-րդ գոլերն են դարձել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:
Այսպիսով, նորվեգացի ռմբարկուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել 6 գոլով երեք մեկնարկային հանդիպումներում, հաղորդում է «Opta» -ն:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Դրոգբային, ով 5 անգամ աչքի էր ընկել «Մարսելի» մարզաշապիկով Չեմպիոնների լիգայի առաջին երեք խաղերում:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը դարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Facebook Comments