Իտալական «Սերիա Բ»-ում հանդես եկող «Պեսկարա» ֆուտբոլային ակումբը մրցույթ էր կազմակերպել երիտասարդ երկրպագուների համար, որը արդյունքում հաղթող մասնակցի նկարած մարզաշապիկը կընտրվի որպես ակումբի մարզաշապիկ և թիմը հանդես կգա այդ մարզաշապիկով։

Հաղթողը 6ամյա Լուիջի Դ՛Ագուստտինոն է, ով կարողացավ հաղթել մրցույթում և առաջ անցնել մյուս երիտասարդ երկրպագուներից։

«Պեսկարայի» խորհրդանիշը և մասկոտը դելֆինն է, ակումբի հիմնական գույնը Կապույտը։ Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել է փոքրիկ Լուիջին երբ նկարում էր սիրելի ակումբի մարզաշապիկը։

Իտալական ակումբի մատակարար «Էրրեան» կպատրաստի այս դիզայնով մարզաշապիկ 2020/21 մրցաշրջանի համար։ Լուիջին հնարավորություն կունենա նաև այցելել ակումբի գլխավոր գրասենյակ և մեկ օր կանցկացնի այնտեղ, երբ դա հնարավոր լինի կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիայի ավարտից հետո։

Facebook Comments