«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

24-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է իր ակումբում տեսնել «Բարսելոնան»։ Իսպանական ակումբը դիտարկում է Վերներին գնելու հնարավորությունը, եթե չստացվի Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունը կատալոնական գրանդ ակումբ։

Հարկ է նշել, որ գերմանացի հարձակվողի տրանսֆերը կազմում է 60 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Վերները խփել է 27 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում։

Facebook Comments