«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացցին խոսել է իր նախկին մարզիչներից Ռաֆայել Բենիտեսի մասին։

«Բենիտեսը «Ինտերու՞մ», այդ մարզիչը ընդհանրապես ոչինչ չէր կարողանում անել։ Ռաֆայելը ամեն ինչ ոչնչացրեց, ինչը իր գալուց առաջ ստեղծել էր Ժոզե Մոուրինյոն։ Մարզիչի աշխատանքը պետք է համարել հաջողված այն դեպքում, եթե նա ունի ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ։ Բենիտեսը հակառակը թիմի առաջատարների հետ խնդիրներ ուներ։ Կասկած չկար, որ այդ մարզիչը հասկանում էր ֆուտբոլից, բայց մենք չկարողացանք աշխատել նրա հետ», – Մատերացցիի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Մատերացցին հանդես է եկել «Ինտերում» 2001-2011թ․-ին, իսկ Բենիտեսը աշխատել է իտալական ակումբում 2010թ․-ին։

Facebook Comments