Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Բենզեմայի ծառայություններով։ Փարիզյան ակումբը Բենզեմային տեսնում է, որպես Կավանիին փոխարինող, ով ամռանը կարող է լքել ֆրանսիական ակումբը։ Չի բացառվում, որ Իկարդին նույնպես լքի «ՊՍԺ»-ն և ֆրանսիական ակումբին գոլահար է անհրաժեշտ։

Հիշեցնեն, որ Բենզեման հանդես է գալի «Ռեալ Մադրիդի» կազմում 2009թ-ից։ 2019/20 մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը անցկացրել է 26 հանդիպում, դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments