«ՊՍԺ»-ի գլխավոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո Մբապպեին պահպանելն է թիմում։ Մբապպեն ունի պայմանագիր, որը ավարտվում է 2022թ․-ին, հաղորդում է «AS»-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մբապպեի հետ և այս ամռանը բաց չեն թողնի նրան ոչ մի գումարով, նույնիսկ եթե չհաջողվի երկարաձգել պայմանագիրը։ Այսինքն ստացվում է, որ Մբապպեն կարող է 2022թ․-ին, որպես ազատ գործակալ հեռանալ ֆրանսիական ակումբից։ «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկանում է պահել Մբապպեին թիմում, նույնիսկ եթե 2022թ․-ին նրան բաց թողնեն անվճար։

Հիշեցնենք, որ Մբապպեն «Ռեալի» տրանսֆերային նպատակն է։ Անձամբ ֆուտբոլիստը ուզում է կարիերան շարունակել «արքայական» ակումբում՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

21-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 30 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում։

Facebook Comments