«Կալյարիի» կիսապաշտպան Ռադջա Նաինգոլանը, ում պայմանագիրը պատկանում է «Ինտերին», հայտարարել է ափսոսում է, որ լքել է «Ռոման» 2018թ․-ին։

«Ես թողել եմ իմ սիրտը Հռոմում։ Ցավոք սրտի, ես թողեցի հպարտությունը ինձնից վերև, և դա ինձ ստիպեց հեռանալ ակումբից։

Ես տեղափոխվեցի «Ինտեր», որը ինձ շատ էր ուզում տեսնել իր թիմում։ Ես թիմին միացա մեծ ոգևորությամբ, այնուհետև վնասվածք ստացա և ես ունեի մի փոքր խնդիրներ։ Նայելով վիճակագրությունը, ես կարող եմ գոհ լինել, բայց դա լավագույն Նաինգոլանը չէր։

Ես դեռ կարծում էի ստանալ ևս մեկ շանս, բայց դա տեղի չունեցավ։ Ես պետք է որոշում կայացնեի։ Ես ունեմ «Ինտերի» հետ երկու տարվա պայմանագիր, կտեսնենք ինչ տեղի կունենա, շատ բաներ փոխվել են ակումբում»,- ասել է Նաինգոլանը։

Նշենք, որ Նաինգոլանը «Ինտեր» է տեղափոխվել 2018թ․-ին, իսկ այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Կալյարիի» կազմում։

Facebook Comments