«Լայփցիգի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է «Sport Bild»-ը:
«Կարմիր սատանաների» ղեկավարությունը փնտրում է Օլե-Գունար Սուլշերին հնարավոր փոխարինող և ցանկանում է նրա փոխարեն հրավիրել գերմանացի մասնագետին, որն այս պահին զբաղեցնում է «Red Bull» ընկերության մարզական բաժնի ղեկավարի պաշտոնը:
Ռանգնիկը ավելի շատ հակված է «Բավարիայի» հետ տարբերակին, որը կարող է դիմել նրա ծառայություններին Նիկո Կովաչից բաժանվելու դեպքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
Facebook Comments