«Չելսիի» լեգենդ և ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ ամբողջ օրը աշխատում է, նա պարբերաբար կապ է հաստատում ֆուտբոլիստերի և ակումբի ղեկավարության հետ։

«Այո, սա հեշտ ժամանակ չէ, բայց մենք չպետք է հուսահատվենք, մենք պետք է հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի։

Ես ժամանակ ունեմ, որպեսզի այն անցկացնեմ երեխաներիս և ընտանիքիս հետ, բայց մենք շարունակում ենք աշխատել։ Ես նայում եմ մեր խաղերը, նայում եմ թե ինչ սխալներ են թույլ տվել և ինչ լավ բաներ են եղել մեր խաղում։ Մենք մեր մարզչական շտաբի հետ վերլուծում ենք մեր խաղը։

Իհարկե, մենք պետք է հիմա մտածենք ուժեղացման մասին և մենք դա քննարկում ենք ակումբի ղեկավարության հետ, բայց ես չեմ կարծում, որ դրա մասին պետք է պատմենք լրագրողներին։ Ես, ինչպես մյուս մարզիչները ենթադրում են, որ ակումբը մեզ կաջակցի։ Ես ուզում եմ ունենալ ուժեղ կազմ, ուզում եմ հաղթել, բայց դրա համար մենք պետք է ֆուտբոլիստների հավասարակշված բալանս ունենանք, ինչպես խաղադաշտում, այնպես էլ պահեստայինների նստարանին։ Ամեն դիրքում պետք է հանդես գան երկու թոփ մակարդակի ֆուտբոլիստներ։ Թմում պետք է մրցակցություն լինի։

Ես ժամանակ ունեմ վերլուծելու մեր ֆուտբոլիստների խաղը, որպեսզի որոշում կայացնեմ, դա վերաբերվում է մեր թիմի ֆուտբոլիստներին և մեր թեկնածուներին»,- ասել է Լեմպարդը։

Նշենք, որ Լեմպարդը գլխավորել էր «Չելսին» անցած տարվա հուլիսից։ Լոնդոնյան թիմը մինչև առաջնության դադարը լավագույն քառյակում էր գտնվում։

Facebook Comments