«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ իրեն դժվար է առանց ֆուտբոլի, և նա սպասում է այս իրավիճակի շուտափույթ կարգավորմանը:

«Ինձ հայտնի չէ, թե երբ կկարողանանք վերադառնալ խաղին, ինձ մոտ անհանգստություն է առաջանում։ Ես իսկապես կարոտում եմ ֆուտբոլը, մրցակցությունը, ցանկանում եմ կրկին մասնակցել թիմի կյանքին։ Ես վստահ եմ, որ երկրպագուները նույնպես ցանկանում են հնարավորինս շուտ տեսնել բոլորիս խաղադաշտում։ Հուսով եմ, որ որոշումը կընդունվի մոտ ժամանակներս», – Նեյմարի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիների ղեկավարությունը ցանկանում է պահպանել բրազիլացուն՝ նրան առաջարկելով տարեկան 38 մլն եվրո պայմանագիր:

Facebook Comments