«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», ցանկություն է հայտնել մնալ հռոմեական ակումբում։

Ինչպես հայտնում է «Corriere dello Sport»-ը, Հայաստանի հավաքականի ավագը արդեն Մինո Ռայոլային հայտնել է, որ ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Հենրիխը պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման «Ռոմայում» մնալու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը հայտնվել է «Զենիթի» ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ «Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները։ «Արսենալը» Մխիթարյանի համար պահանջում է 20 մլն-ից ոչ պակաս գումար, իսկ «Ռոման» պատրաստ չէ այդքան վճարել Մխիթարյանի համար, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ռիսկերը։

2019/20 մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 13 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 3 արդյունավետ գոլային փոխանցում։

Facebook Comments