«ՊՍԺ»-ի 30-ամյա կիսապաշտպան Անդեր Էրրերան կարող է հեռանալ փարիզյան ակումբից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Le10sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան գրանդ ակումբը որոշել է բաժանվել իսապանացի կիսապաշտպանից, պատճառը հաճախակի կրկնվող վնասվածքներն են։ Այս մրցաշրջանում Էրրերան մոտ 4 ամիս բաց է թողել վնասվածքի պատճառով։

Էրրերան 2019թ․-ին «Մանչեսթեր Յունայթեդը» լքել է և տեղափոխվել է «ՊՍԺ» ազատ գործակալի կարգավիճակով։

Էրրերայի աշխատանքային պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2024թ․-ը։

Facebook Comments