«Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ և այժմ տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին խոսել է ակումբում իր աշխատանքի մասին։

«Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին։ Ես «Միլանի» երկրպագու եմ, իմ հայրը եղել է ակումբի առաջին ավագը, ով բարձրացրել է առաջին եվրոպական գավաթը իտալական թիմի հետ։

Երբ Լեոնարդոն ինձ ասաց, որ պատրաստվում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից, ես մտածեցի, որ կմնամ միայնակ։ Դառնալով տեխնիկական տնօրեն, ես ինձ անկաշկանդ զգացի։ Իմ հետ էին նաև Զվոնիմիր Բոբանը, Ռիկի Մասարան։ Դա ինձ դուր է գալիս, և դա ինձ համար հարմարավետ է», —Մալդինիի խոսքերը փոխանցում է «Football Italia»-ն։

Նշենք, որ լուրեր էին պտտվում, որ Մալդինին կարող է հեռանալ «Միլանից», իսկ ակումբի սեփականատերերը ամեն ինչ կանեն, որ Մալդինիին պահեն թիմում։ Մալդինին ցանկանում է ակումբում ավելի պատասխանատու պաշտոն ստանալ, որպեսզի կարողանա որոշումներ կայացնել՝ կապված իր սիրելի ակումբի տրանսֆերային քաղաքականության հետ։

Facebook Comments