«Նապոլին» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով։
26-ամյա ֆրանսիացի պաշտպանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիան ներկայացնող «Նապոլիում»։
Նշենք, որ Ումտիտին հայտարարել էր, որ չի ցանկանում լքել «Բարսելոնան»։
Ումտիտին «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լիոնից» 2016թ․-ին՝ 25 մլն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 16 հանդիպում բոլոր առաջնություններում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։
«Transfermarkt»-ը Ումտիտիի տրանսֆերը գնահատում է 32 մլն եվրո։
Facebook Comments