Մոդրիչը այս ամռանը մոտ էր «Միլան» տեղափոխվելուն, բայց իտալական ակումբում խառնաշփոթը այս տրանսֆերը վերջնականապես ձախողեց։ Մոդրիչի հետ անձամբ բանակցում էր Զվոնիմիր Բոբանը, ով նրա հայրենակիցն էր և հանդիսանում էր «Միլանի» սպորտային տնօրենը, բայց Բոբանի հեռանալուց հետո Մոդրիչի տրանսֆերը ձախողվել է։ Այս մասին հայտնում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ Բոբանը հեռացավ «Միլանից» ակումբի հետ տարաձայնության պատճառով։ Նա հրապարակայնորեն խոսել էր ակումբում տիրող իրավիճակի մասին, Իվան Գազիդիսին մեղադրելով իրենց թիկունքում առանց իրենց համաձայնության նոր գլխավոր մարզչի հետ համաձայնության հասնելու համար։ Այդ հարցազրույցից հետո Բոբանը հեռացվեց ակումբից։

Այժմ լուրեր են պտտվում, որ Մոդրիչը կարող է տեղափոխվել Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի», որը հանդես է գալիս ՄԼՍ-ում։ Իր հերթին Մոդրիչը հայտարարել է, որ ցանկանում է մնալ «արքայական» ակումբում։

Facebook Comments