«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «քաղաքացիները» պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել մոտ 80 միլիոն եվրո։ «Նապոլին» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, ավելին առաջարկված գումարը լիովին համապատասխանում է ղեկավարության պահանջներին։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբիան Ռուիսը խաղադաշտ է դուրս եկել Իտալիայի առաջնության 22 խաղում՝ խփել է 2 գոլ: Նեապոլցիների հետ ֆուտբոլիստ գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ըստ «Transfermarkt»-ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 միլիոն եվրո:

Facebook Comments