«Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը հաստատել է, որ շուտով կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ։

«Անկեղծ չէի մտածում, թե երբ կմիանամ «Չելսիին»։ Ես համաձայնել եմ տեղափոխվել Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմ, այդ իսկ պատճառով հուլիսի 1-ին կդառնամ «Չելսիի» ֆուտբոլիստ։

Հիմա հարցը նրանումն է, թե երբ կվերսկսվեն առաջնությունները, որպեսզի ես կարողանամ անվտանգ լինել և խաղալ իմ նոր ակումբում։ Դրանից հետո որոշումը պետք է կայացնի լիգան, ես ոչ մի կերպ չեմ կարող ազդել այդ որոշման վրա», -Զիեշի խոսքերն է փոխանցում «AD»-ը։

Նշենք, որ Հոլանդիայի առաջնությունը պաշտոնապես դադարեցվել է։

2019/20 մրցաշրջանում Հակիմ Զիեշը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում։

«Չելսին» Զիեշի համար «Այաքսին» վճարել է 40 մլն եվրո։

Facebook Comments