«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ակումբի վերջին անհաջողությունների մասին: Նա ընդգծել է, որ երկրպագուները պետք է համբերությամբ զինվեն։

«Երբեմն ամեն ինչ մոռացվում է, պետք է հիշել, թե ինչ է եղել նախկինում։ Երբ ես եկա «Արսենալ» պետք էր, որ թիմը դառնար ավելի մրցունակ և մարտունակ։ «Արսենալը» կարող էր հաղթել 1:0 հաշվով, սակայն դա բավարար չէր:

Դրանից հետո մենք սկսեցինք ստեղծել ավելի մրցունակ թիմ։ Մենք ձգտում էինք հասնել խաղացողների ստեղծարարության ավելի բարձր մակարդակի։ Կարծում եմ անցած մրցաշրջանից առաջընթաց է սկսվել։ Մենք երբեմն անցկացնում ենք հիանալի հանդիպումներ։ Բայց հարկավոր է համբերություն։

Երկրպագուները կարող են ունենալ իրենց կարծիքը։ Ինչ-որ մեկը ցանկանում է ավելի շատ ստեղծարարություն, ինչ-որ մեկը ավելի շատ էներգիա և ինտենսիվություն:Իսկ ես պահանջում եմ ավելացնել բոլոր բաղադրիչներում», – Էմերիի խոսքերը մեջբերում է «The Telegraph»-ը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here