«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը խոստովանել է, որ երազում է ստանալ Լեո Մեսսիի մարզաշապիկը։

«Ես ունեմ ֆուտբոլային մարզաշապիկների հավաքածու, բայց դրանք ես պատից չեմ կախում։ Չեմ ուզում, որ մարդիկ, որպես ֆուտբոլիստի տուն հյուր գան։ Ես սիրում եմ, որ իմ տունը նվիրված է լինում իմ ընտանիքին։

Երբ ես ավարտեմ կարիերաս, կընտրեմ իմ մրցակիցների լավագույն ֆուտբոլային մարզաշապիկները և նրանց առանձին սենյակում կտեղադրեմ։

Կա միայն մի մարզաշապիկ, որը ես շատ եմ ուզում ունենալ, դա՝ Մեսսիի մարզաշապիկն է։ Երբ մենք խաղացինք «Բարսելոնայի» հետ ես ստացա Նեյմարի մարզաշապիկը, եթե չեմ սխալվում դա առաջին մարզաշապիկն էր, որը ես էի խնդրել», -ասել է Ստերլինգը «BBC Radio 5»-ի ուղիղ եթերում։

ԱՊԼ-ում Ռահիմ Ստերլինգը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments