«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», վիրահատության է ենթարկվել, այս մասին հայտնում է «Sport Bild»-ը։
Աղբյուրի համաձայն՝ վիրաբուժական միջամտությունը անհրաժեշտ էր, քանի որ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր Արտրեմֆիտ։ Երկու շաբաթից Կոուտինյոն կսկսի վերականգնողական մարզումները։ Սպասվում է, որ 6 շաբաթից Կոուտինյոն կարող է վերադառնալ թիմի մարզումներին։
Այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 22 հանդիպամ Գերմանիայի առաջնությունում, խփել է 8 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։
Նշենք, որ Կոուտինյոն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել ԱՊԼ-ում, որտեղ իր ծառայություններով հետաքրքված են մի շարք թիմեր։
Facebook Comments