Իսկական բացահայտում դարձած Նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլլանդը հայտնվել է մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Նրա համար պատրաստ են աստղաբաշխական գումարներ վճարել, բայց կորոնավիրուսի համաճարակը կարող է ազգել այս ամենի վրա։

Արդեն հայտնի դարձավ, որ «Ռեալ Մադրիդը» հրաժարվել է Հոլլանդին ձեռք բերելու մտքից, պատճառը նրա գործակալի պահանջած բարձր գինն է, հայտնում է «Daily Mail»-ը։

«Արքայական» ակումբի ղեկավարությունը պլանավորել էր 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցությունները կանգ առան Մինո Ռայոլայի պատճառով, մադրիդյան ակումբը գնահատելով ռիկսերը, չի կարող թույլ տալ գործակալին մեծ գումար վճարել Հոլլանդին գնելու համար։

Հիշեցնենք, որ Հոլլանդը տեղափոխվել էր «Դորտմունդի Բորուսիա» 2020թ․-ի հունվարին ավստրիական «Զալցբուրգից»՝ 20 մլն եվրոյի դիմաց։ Բունդեսլիգայում Հոլլանդը մասնակցել է 8 հանդիպման դառնալով 9 գոլի հեղինակ։

Facebook Comments