Բելառուսի առաջնությունը թերևս այն եզակիներից է, որտեղ շարունակվում է ֆուտբոլը։ Բելառուսի առաջնությունում հանդես են գալիս ոչ պակաս հայ ֆուտբոլիստներ, նրանցից մեկը՝ Գեղամ Կադիմյանն է։ «Նեման»-ում հանդես եկող Գեղամը գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Էներգետիկայի» դարպասը։

«Նեմանի» հարձակվողը ասել է, որ թիմի հաղթանակը և իր գոլը նվիրում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Այսօր շատ կարևոր էր հաղթելը, որպեսզի կարողանայինք շտկել մրցաշարային աղյուսակում թիմի դիրքը, մենք կարողացանք մեր նպատակին հասնել։ Ես կուզենայի այս հաղթանակը նվիրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը տեղի է ունեցել 1915թ․-ին Օսմանյան կայսրության կողմից»,- ասել է Գեղամ Կադիմյանը։

Նշենք, որ Գեղամը ազատ գործակալի կարգավիճակով էր միացել բելառուսակին «Նեման» թիմին։ Մինչ այդ 2019թ․-ին հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում, որից հեռանացել է անցած տարվա դեկտեմբերին։ Գեղամը նաև հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է ԱԱ-2018 ընտրական հանդիպումներին։

Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը Բելառուսի առաջնությունում դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments