«Յուվենտուսի» լեգենդար պաշտպան Ջորջո Կյելինին շուտով կավարտի իր ֆուտբոլային կարիերան, այս մասին հայտնում է «Tuttosport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա իտալացի պաշտպանը նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ և 2021թ․-ին կավարտի կարիերան։ Կյելինին կարող է կարիերան ավարտելուց հետո զբաղվել մարզչի պարտականություններով թուրինյան ակումբի կազմում։

Նշենք, որ Կյելինին համաձայնվել է նոր պայմանագիր կնքել դեռևս նոյեմբերին։ Պայմանագրի կնքումը հետաձգվեց պաշտպանի վնասվածքի պատճառով։

Կյելինին հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում 2005թ․-ից մինչ օրս։

Facebook Comments