Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հիշել է «Ինտերում» աշխատելու իր ժամանակահատվածները:

«Մենք շատ ուժեղ թիմ ենք ստեղծել, բայց 2008թ-ին իմ հեռանալուց հետո նրանք ևս չորս կամ հինգ առանցքային խաղացողների են թիմ բերել։ Կարծում եմ, վաղ թե ուշ ես այդ «Ինտերի» հետ կհաղթեի Չեմպիոնների լիգայում։ Բայց, իհարկե, դա Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի արդյունքն է», — ասել է Մանչինին «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում։

2010-ին «Ինտերը» հաղթել էր Չեմպիոնների լիգայում Ժոզե Մոուրինյոյի օրոք։

«Երկրորդ շրջանում «Ինտերում» ես պետք է ավելի ուշադիր լինեի։ Փոխարենը, ես շարունակում էի հավատալ, թե ինչ է ասել ինձ ղեկավարությունը։ Եվ դեռ մենք Սերիա Ա-ում վերևում էինք գտնվում։ Ավելի շատ ժամանակ ծախսելով ՝ մենք կարող էինք հաջողության հասնել։ Բայց սա ֆուտբոլ է, այստեղ չկա «Եթե» բառը»- ասել է Մանչինին։

Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին «Ինտերը» գլխավորել է 2004-2008թ-ին, ինչպես նաև 2014-2016թ․-ին:

Facebook Comments