«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստա խոսել է Անտոնիո Կոնտեի մասին, ում գլխավորությամբ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Գախտնի չէ, որ Կոստան Կոնտեի հետ լարված հարաբերություններ է ունեցել, որի պատճառով հեռացել է «Չելսիից»։

«Մենք խնդիրներ ունեինք իրար հետ խաղադաշտից դուրս, բայց ես կարծում եմ, որ նա իրոք շատ լավ մարզիչ է, ես իրենից նեղացած չեմ։

Եթե նա ուզում է դառնալ Թոփ մարզիչ, ապա նրան պետք է փոխել մարդկային վերաբերմունքը թիմը գլխավորելու ընթացքում։ Oրինակ «Ռեալում» նա նույնիսկ մեկ մրցաշրջան չէր կարողանա աշխատել»,- ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «ESPN»-ը։

Հիշեցնենք, որ երբ «Ռեալը» հեռացրեց Լոպետեգիին թեկնածուների ցանկում էր նաև Անտոնիո Կոնտեն։

Այժմ Կոնտեն «Ինտերում» է և պայքարում է սկուդետտոյի համար։

Դիեգո Կոստան Անտոնիո Կոնտեի հետ աշխատել է 2016/17 մրցաշրջանում։

Facebook Comments