«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքված է «Միլանը», հայտնում է «Calciomercato»-ն։

Ամենայն հավանականությամբ Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից» այս մրցաշրջանի ավարտից հետո, իսկ իտալական ակումբը նրան փոխարինելու տարբերակներ է փնտրում։

Լուկա Յովիչը անցած մրցաշրջանի բացահայտումներից է, տեղափոխվելով «Ռեալ Մադրիդ» չկարողացավ հարմարվել, այդ պատճառով էլ արքայական ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին։

Յովիչը տեղափոխվել էր «Ռեալ Մադրիդ» անցած տարվա ամռանը «Այնտրախտից» 60 մլն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ

Facebook Comments