«Լոս Անջելես-Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում», հայտնում է Gazzetta dello Sport-ը։
38-ամյա շվեդը ցանկանում է ակումբի հետ կնքել 1․5 տարվա պայմանագիր և ստանալ 5 մլն եվրո՝ մինչ պայմանագրի ավարտը։
Նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ոսումնասիրել է հնարավոր պայմանագրի այս կետերը և պատրաստ է շվեդին առաջարկել համաձայնագիր, ըստ որի, վերջինս 2020 թվականի հունվարից մինչև հունիս կստանա մեկ ու կես մլն աշխատավարձ, և այն երկարաձգելուց՝ ևս 3 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Զալատանը մասնակցել է ՄԼՍ-ի 30 հանդիպման և դարձել նույնքան գոլի հեղինակ։
Facebook Comments