«Էվերտոնի» հարձակվող Մոյզե Կինը երեկույթ է կազմակերպել կարանտինի ժամանակ և հրապարակել է տեսանյութ իր ինստագրամյան էջում։

«The Star»-ը հայտնում է, որ «Էվերտոնը» պլանավորում է ֆուտբոլիստին տուգանել։ Ակումբը ֆուտբոլիստին կզրկի իր 2 շաբաթյա աշխատավարձից, որը կազմում է 180.000 եվրո։ Ակումբի ղեկավարությունը արդեն հայտարարել է այս մասին։

20-ամյա իտալացի ֆուտբոլիստը «Էվերտոնի» կազմում անցկացրած 26 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է ընդհամենը 1 գոլի հեղինակ։ Անցած ամառ ֆուտբոլիստը «Յուվենտուսից» տեղափոխվեց «Էվերտոն» 24 մլն եվրոյի դիմաց։

Facebook Comments