Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը թույլ կտա թիմերին կատարել 5 փոխարինում, հայտնում է «The Sun»-ը։

Այս պահին Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնությունը դադարեցվել է` կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։ ԱՊԼ-ն մտադիր է ամեն երկուսից-երեք օրը մեկ հանդիպում անցկացնել, ուստի հաշվի առնելով թիմերի հոգնածությունը և վնասվածքները, կարող է թույլ տրվել հինգ փոխարինում իրականացնել։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի դադարեցման պահին առաջատարը «Լիվերպուլն» էր, ով 25 միավորով առաջ էր երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»։

Facebook Comments